A R M E N I A
 
 
 
 
 
 
 

Հասմիկ Ղարիբյանին հողին հանձնեցին Երեւանում

ԱՄՆ-ում նոյեմբերի 2-ին մահացած դերասանուհի Հասմիկ Ղարիբյանին՝ «Կարգին Հասոյին» այսօր՝ նոյեմբերի 17-ին, հուղարկավորեցին Երեւանի Շահումյանի գերեզմանատանը: Հասմիկ Ղարիբյանին Հայաստանում վերջին հրաժեշտը տվեցին Սուրբ Հարություն եկեղեցում: Հոգեհանգստյան արարողությանը ներկա էին Հասմիկի ընտանիքի անդամները, ընկերները, երկրպագուներ: «Հասմիկին հիշում եմ որպես շատ ուրախ, շատ կենսունակ, եւ շատ անելիքներով լի մարդու: Հասմիկի հետ աշխատել ենք մեկ-երկու նախագծերում, մինչեւ Միացյալ Նահանգներ մեկնելը Հասմիկը ցանկություն ուներ 7 ու կես ձեւաչափի օրիորդների եւ կանանց տարբերակը դարձնել իրականություն: Դա նրա մի շարք ցանկություններից մեկն էր: Ինքը շատ բան ուներ անելու, դժվար է հավատալ այս ամենին»,- NEWS.am-ի հետ զրույցում ասաց դերասանուհի Լուիզա Ղամբարյանը: Նշենք, որ մինչեւ աճյունը Հայաստան տեղափոխելը ԱՄՆ-ում նույնպես տեղի էր ունեցել հոգեհանգստյան արարողություն: Հիշեցնենք, որ 34-ամյա դերասանուհին մահացել էր նոյեմբերի 2-ին՝ ԱՄՆ-ում: Հասմիկ Ղարիբյանը 2012թ. մեկնել էր Միացյալ Նահանգներ, որտեղ էլ մեկ տարի անց ամուսնացել էր երգեհոնահար Լեւոն Աբրահամյանի որդու՝ Ներսեսի հետ: 2013թ. ապրիլին դերասանուհու մոտ ախտորոշվել էր լիմֆոմա հիվանդությունը: Հիվանդությունը զարգացել էր կայծակնային արագությամբ: Հասմիկը հոսպիտալացվել էր Բեւերլի Հիլզի հիվանդանոցում, բժիշկներն ամեն ինչ արել էին նրա կյանքը փրկելու համար, բայց ապարդյուն։


Հասմիկ Ղարիբյանի հոգեհանգիստը կլինի նոյեմբերի 17-ին
Ս. Հարություն եկեղեցում

Դերասանուհի Հասմիկ Ղարիբյանի՝ «Կարգին Հասոյի» հոգեհանգստի արարողությունը կկայանա նոյեմբերի 17-ին՝ ժամը 11.30-14.00, Սուրբ Հարություն եկեղեցում: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց նրա քույրը՝ Անուշ Ղարիբյանը: Այնուհետեւ նրան կհուղարկավորեն հոր՝ հայտնի դերասան Իշխան Ղարիբյանի կողքին Շահումյանի գերեզմանատանը: Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ սիրված դերասանուհու մոտ լիմֆոմա հիվանդությունը ախտորոշվել էր 2013թ ապրիլին: Չնայած դրան՝ Հասմիկը վստահ էր ու ամեն ինչ անում էր բուժվելու համար: Հարազատները, նրան ճանաչողները եւս համոզված էին, որ Հասմիկը կհաղթի հիվանդությանը իր եռանդով, կենսասիրությամբ, ուժով, լավատեսությամբ եւ հումորով: Հիվանդության սակայն զարգացավ կայծակնային արագությամբ: Հասմիկը հոսպիտալացվել էր Բեվերլի Հիլզի հիվանդանոցում, բժիշկները ամեն ինչ անում էին նրա կյանքը փրկելու համար, բայց ապարդյուն։


Հասմիկ Ղարիբյանի եւ նրա ամուսնու առաջին ծանոթությունը (ֆոտո)

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, օրերս ԱՄՆ-ում մահացած դերասանուհի Հասմիկ Ղարիբյանի անունով էջ է բացվել Facebook սոցցանցում, որտեղ հրապարակվել են Հասմիկի կյանքի վերջին օրերի լուսանկարներից։ Այդ լուսանկարներից մեկում Հասմիկն իր ամուսնու՝ Ներսեսի հետ է։ Դա նրանց առաջին հանդիպումն է։

«Այն օրը, երբ մենք ծանոթացանք»,-մակագրված է լուսանկարը։ Նշենք, որ Հասմիկ Ղարիբյանը մահվանից ամիսներ առաջ հարցազրույց էր տվել ԱՄՆ-ում լույս տեսնող հայկական պարբերականներից մեկին՝ «Unique Show»-ին, որտեղ պատմել է, թե ինչպես է ծանոթացել իր ամուսնու հետ։ «Երբ եկել էի Ամերիկա՝ հանգստանալու, մի օր սրճարանում, շատ պատահական, հանդիպեցի ապագա ամուսնուս՝ Ներսեսին: Խոսակցությունից պարզվեց, որ նա հայտնի երգեհոնահար՝ Լևոն Աբրահամյանի որդին է, իսկ նա իմացավ, որ ես օպերային հայտնի երգիչ Տիգրան Լևոնյանի քրոջ աղջիկն եմ: Պարզվեց, որ երկար տարիների բավականին սերտ կապ կա մեր ընտանիքների միջև, քանի որ քեռիս Ներսեսի ծնողների հարսանիքի քավորն է և Ներսեսի ու իր եղբոր կնքահայրը: Մենք դարձանք շատ լավ ընկերներ: Իրար էինք վստահում մեր գաղտնիքները: Մոտ հինգ ամիս ընկերություն էինք անում և մեր մտքով անգամ չէր անցնում, թե օրերից մի օր կարող է ամուսիններ դառնանք: Իմ` Հայաստան վերադարձից մոտ քսան օր առաջ հասկացանք, որ զգացմունքներ ունենք իրար հանդեպ: Ներսեսն ինձ պաշտոնական առաջարկություն արեց: Ես ստիպված էի գնալ Հայաստան, քանի որ կիսատ գործեր ունեի: Շփվում էինք կոպյուտորով կամ հեռախոսով: Երկու ամիս չանցած՝ պարզվեց, որ հյուրախաղերի պետք է մեկնենք ԱՄՆ: Եկանք, մեր խմբի տղաները վերադարձան, ես՝ մնացի»,-պատմել է դերասանուհին։ Հիշեցնենք, որ 34-ամյա դերասանուհին ծանր հիվանդ էր՝ ուռուցք ուներ: Նրան նոյեմբերի 11-ին հրաժեշտ կտան ԱՄՆ-ում, ապա նոյմբերի 15-ին նրա մարմինը կտեղափոխեն Հայաստան։


Հրապարակվել են Հասմիկ Ղարիբյանի վերջին լուսանկարներից

Օրերս ԱՄՆ-ում մահացած դերասանուհի Հասմիկ Ղարիբյանի անունով Facebook սոցցանցում էջ է բացվել, որտեղ հրապարակվել են նրա կյանքի վերջին օրերի լուսանկարներից։

 
 
 
 
 
 

Հիշեցնենք, որ 34-ամյա դերասանուհին ծանր հիվանդ էր՝ ուռուցք ուներ: Նրան նոյեմբերի 11-ին հրաժեշտ կտան ԱՄՆ-ում, ապա նոյմբերի 15-ին նրա մարմինը կտեղափոխեն Հայաստան։


Հասմիկ Ղարիբյանին Հայաստան կտեղափոխեն նոյեմբերի 15-ին

Դերասանուհի Հասմիկ Ղարիբյանի՝ «Կարգին Հասոյի» աճյունը ԱՄՆ-ից Հայաստան կտեղափոխեն նոյեմբերի 15-ին: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց նրա քույրը՝ Անուշ Ղարիբյանը: Իսկ նոյեմբերի 12-ին Հայաստան կգան նրա հարազատները: Հայաստանում եւս անց է կացվելու սիրված դերասանուհու հոգեհանգստյան արարողությունը: Առաջիկա օրերին պարզ կլինի հոգեհանգստի օրը, վայրը եւ ժամը: Նրան կհուղարկավորեն հոր՝ հայտնի դերասան Իշխան Ղարիբյանի կողքին Շահումյանում: Նշենք, որ Հասմիկ Ղարիբյանը ծնվել է 1980թ, հունիսի 13-ին Երեւանում, նա հայտնի դերասան Իշխան Ղարիբյանի դուստրն է: 1997թ. ավարտել է Երեւանի Յավորովի անվան միջնակարգ դպրոցը եւ Սայաթ-Նովայի անվան երաժշտական դպրոցի դաշնամուրային բաժինը: Դպրոցական տարիներին սովորել է Երեւանի Պարարվեստի ուսումնարանի ժողովրդական պարերի բաժնում եւ Ա.Բակունցի անվան պետական ջազ քոլեջի վոկալի բաժնում, որն էլ ավարտել է 2000թ.: 2003թ-ից նկարահանվել է «Արմենիա» հեռուստաընկերությամբ հեռարձակվող «Կարգին հաղորդում» նախագծում: Մասնակցել է բազմաթիվ համերգային, հեռուստատեսային նախագծերի: Խաղացել է «7.5», «7.5-2», «No comment» ներկայացումներում, «Ալաբալանիցա» եւ այլ ֆիլմերում: «FM 107» ռադիոկայանով վարել է «1 ժամ Կարգին Հասոյի հետ» հաղորդումը:


Վերջին հրաժեշտը՝ Հասմիկ Ղարիբյանին

Ինչպես տեղեկացրել է NEWS.am-ը, ԱՄՆ-ում օրեր առաջ մահացած դերասանուհի Հասմիկ Ղարիբյանին կհուղարկավորեն Հայաստանում։ Մինչ այդ, նրա՝ ԱՄՆ-ում գտնվող հարազատները, ընկերներն ու երկրպագուները հնարավորություն կունենան վերջին հրաժեշտը տալու Հասմիկին։ Դերասանուհու ամուսինը՝ Ներսես Աբրահամյանը, տեղեկացրել է, որ Հասմիկ Ղարիբյանի վերջին հրաժեշտն ԱՄՆ-ում կկայանա Սբ. Լեոն եկեղեցում։ «Այն բոլոր մարդկանց, ովքեր ցանկանում են հրաժեշտ տալ սիրված դերասանուհի Հասմիկ Ղարիբյանին, տեղեկացնում եմ, որ տեսակցությունը տեղի կունենա նոյեմբերի 11-ին, ժամը 19։00-ին Սբ Լեոն եկեղեցում»,-գրել է նա։ Հիշեցնենք, որ նոյեմբերիի 1-ին կյանքից հեռացել է դերասանուհի Հասմիկ Ղարիբյանը՝ Կարգին Հասոն։ ԱՄՆ-ում բնակվող դերասանուհու մահվան պատճառը քաղցկեղն էր։ Հասմիկ Ղարիբյանի մահվանից ժամեր անց համացանցում հայտնվեց նրա մասնակցությամբ մի տեսանյութ, որն արվել էր ամիսներ առաջ։


Հասմիկ Ղարիբյանի հոգեհանգիստը տեղի կունենա
Քալիֆորնիայում, նոյեմբերի 11-ին

Ամերիկաբնակ երգչուհի Անի Քրիստին Facebook-ի իր էջում գրառում է կատարել, որտեղ նշել է սիրված դերասանուհի Հասմիկ Ղարիբյանի հոգեհանգստի արարողության օրվա ու տեղի մասին։ Նա մասնավորապես, գրել է. «Այն բոլոր մարդկանց, ովքեր ցանկանում են հրաժեշտ տալ սիրված դերասանուհի Հասմիկ Ղարիբյանին, տեղեկացնում եմ, որ հոգեհանգիստը տեղի կունենա նոյեմբերի 11-ին՝ ժամը 19-ին Սբ Լեոն եկեղեցում, հասցեն՝ 3325 Գլենոուկս, Բըրբենկ, Քալիֆորնիա 91504»: Նշենք, որ Հասմիկ Ղարիբյանի մարմինը հաջորդ շաբաթ տեղափոխվելու է Հայաստան:


Երազում էր, որ հայրիկիս անունով թատրոն բացեինք.
Հասմիկ Ղարիբյանի քույր

Դերասանուհի Հասմիկ Ղարիբյանի՝ «Կարգին Հասոյի» աճյունը Հայաստան տեղափոխումը կտեւի մեկ շաբաթ, իսկ մինչ այդ ԱՄՆ-ում եւս նախատեսվում է անցկացնել հոգեհանգստյան արարողությունը: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց նրա քույրը՝ Անուշ Ղարիբյանը: Սիրված դերասանուհու մոտ չարաբաստիկ լիմֆոմա հիվանդությունը ախտորոշվել էր 2013թ ապրիլին՝ շատ պատահական: Նա երբեք չի բողոքել առողջական վիճակից, ընդհանրապես որեւէ գանգատ չի ունեցել եւ հանկարծ գեղձերը ուռել էին, գնացել էր բժշկի ու այդպես հայտնաբերվել էր սարսափելի հիվանդությունը: Չնայած դրան՝ Հասմիկը վստահ էր ու ամեն ինչ անում էր բուժվելու համար: Հարազատները, նրան ճանաչողները եւս համոզված էին, որ Հասմիկը կհաղթի հիվանդությանը իր եռանդով, կենսասիրությամբ, ուժով, լավատեսությամբ եւ հումորով: Հիվանդության պատճառն անհայտ էր, բայց այն զարգացավ կայծակնային արագությամբ: Քույրը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում պատմեց, որ Հասմիկը պառկած էր Բեվերլի Հիլզի հիվանդանոցում, բժիշկները ամեն ինչ անում էին նրա կյանքը փրկելու համար, բայց չստացվեց: Հասմիկն այնքան դրական անձնավորություն էր, որ բոլոր բժիշկներն եւ բուժքույրերը հասցրել էին նրան սիրել: Անուշը պատմեց, որ նրա վերջին բուժքույրը մտավ պալատ ու ասաց՝ ճիշտ է, ես բուժքույր եմ, պիտի սառնարյուն լինեմ, բայց ես էլ մարդ եմ ու սկսեց արտասվել հարազատների հետ: Հիվանդանոցում դեռ երկար կհիշեն Հասմիկ Ղարիբյանին, բուժքույրերից մեկը ցավակցական նամակ է ուղարկել նրա հարազատներին՝ նշելով, թե իր համար շատ հաճելի էր նրա հետ ծանոթությունը եւ երբեք չի մոոանա նրա գեղեցիկ ժպիտը:Անուշ Ղարիբյանը պատմեց, որ 2012թ Հասմիկը ԱՄՆ էր գնացել իր սիրո հետեւից: Հանուն սիրո ամեն ինչ թողել գնացել էր, բայց շատ էր կարոտում Երեւանը, ուշք ու միտքը Երեւան գալն էր, ուզում էր երեխա ունենար, աշխատել ու գալ Երեւան: Ամուսնուն էլ համոզում էր, որ լավանալուց հետո գան, Երեւանում ապրեն: «Ինքը շատ տաղանդավոր, յուրահատուկ երեխա է եղել, դեռ մանկուց պարոդիաներ էր անում, փոքր ժամանակ մանկապարտեզի դաստիարակներին զարմացնում էր իր գրական հայերենով: Երազում էր, որ իմ հետ միասին հայրիկիս անունով թատրոն բացենք: Շատ էր սիրում օնլայն գնումներ անել, որ տեսավ բավական էժան է հագուստը, ասաց, որ ուզում է Երեւանի կենտրոնում իր անունով հագուստի խանութ բացենք ու մատչելի գներով հագուստ բերենք ԱՄՆ-ից, որ մեր աղջիկները կարողանան օգտվել: Ինքը միշտ իմ սրտում է լինելու: Ես մի եզրակացության եկա, էս հիվանդությունից չկա փրկություն»,-ասաց Անուշ Ղարիբյանը: Նշենք, որ Հասմիկ Ղարիբյանը ծնվել է 1980թ, հունիսի 13-ին Երեւանում, նա հայտնի դերասան Իշխան Ղարիբյանի դուստրն է: 1997թ. ավարտել է Երեւանի Յավորովի անվան միջնակարգ դպրոցը եւ Սայաթ-Նովայի անվան երաժշտական դպրոցի դաշնամուրային բաժինը: Դպրոցական տարիներին սովորել է Երեւանի Պարարվեստի ուսումնարանի ժողովրդական պարերի բաժնում եւ Ա.Բակունցի անվան պետական ջազ քոլեջի վոկալի բաժնում, որն էլ ավարտել է 2000թ.: 2003թ-ից նկարահանվել է «Արմենիա» հեռուստաընկերությամբ հեռարձակվող «Կարգին հաղորդում» նախագծում: Մասնակցել է բազմաթիվ համերգային, հեռուստատեսային նախագծերի: Խաղացել է «7.5», «7.5-2», «No comment» ներկայացումներում, «Ալաբալանիցա» եւ այլ ֆիլմերում: «FM 107» ռադիոկայանով վարել է «1 ժամ Կարգին Հասոյի հետ» հաղորդումը:


«Կներես ինձ». Հասմիկ Ղարիբյանի
ամուսնու նոր, հուզիչ գրառումը

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, երեկ կյանքից հեռացել է դերասանուհի Հասմիկ Ղարիբյանը՝ Կարգին Հասոն։ ԱՄՆ-ում բնակվող դերասանուհու մահվան պատճառը քաղցկեղն էր։ Հասմիկի մահվան լուրը գուժել էր նրա ամուսինը՝ Ներսես Աբրահամյանը, դերասանուհու ֆեյսբուքյան էջում գրելով. «Ես միշտ սիրելու եմ քեզ, կյանքս: Մենք մյուս կյանքում էլ ենք իրար հետ լինելու»։ Այսօր Ներսեսն իր էջում Հասմիկի հետ լուսանկար է հրապարակել եւ գրել.

«Հասիկ, ես քեզ խոսք տվեցի, որ իմ գրկից բաց չեմ թողնի։ Կներես ինձ»։ Հիշեցնենք, որ Հասմիկ Ղարիբյանի մահվանից ժամեր անց համացանցում հայտնվեց նրա մասնակցությամբ մի տեսանյութ, որն արվել էր ամիսներ առաջ։


Հասմիկ Ղարիբյանին կտեղափոխեն Հայաստան.
Նա մահացել է հիվանդանոցում

ԱՄՆ-ում մահացած դերասանուհի Հասմիկ Ղարիբյանին՝ «Կարգին Հասոյին» կհուղարկավորեն Հայաստանում: Այս մասին NEWS.am-ը տեղեկացավ նրա ընկերներից: Այժմ ԱՄՆ-ում գտնվող նրա հարազատները զբաղվում են տեղափոխման հարցերով, փորձելու են հնարավորինս շուտ դին տեղափոխել Հայաստան, թեեւ նման ընթացակարգերը սովորաբար տեւում են 1-2 շաբաթ: Մեզ հայտնի դարձավ նաեւ, որ Հասմիկ Ղարիբյանը մահացել է հիվանդանոցում: Նրա հիվանդության մասին ընկերները իմացել են մոտ 1-1,5 տարի առաջ, ԱՄՆ-ում սիրված դերասանուհին ամեն ինչ արել է ապաքինման համար, բայց, ապարդյուն: Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ ԱՄՆ-ում ժամեր առաջ մահացել է դերասանուհի Հասմիկ Ղարիբյանը՝ «Կարգին Հասոն»: Նա ընդամենը 34 տարեկան էր: 2012 թվականին մեկնել էր Միացյալ Նահանգներ, որտեղ էլ մեկ տարի անց ամուսնացել էր երգեհոնահար Լեւոն Աբրահամյանի որդու՝ Ներսեսի հետ: Հասմիկը ծանր հիվանդ էր՝ ուռուցք ուներ: Դերասանուհու ամուսինը ֆեյսբուքյան իր էջում հուզիչ գրառում է արել կնոջ մահվան կապակցությամբ: «Ես միշտ սիրելու եմ քեզ, կյանքս: Մենք մյուս կյանքում էլ ենք իրար հետ լինելու»,- գրել է նա:


Հասմիկ Ղարիբյանի հիշատակին.
դերասանուհին՝ կյանքի վերջին ամիսներին


Հասմիկ Ղարիբյանը՝ մահվանից ամիսներ առաջ

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, ԱՄՆ-ում մահացել է դերասանուհի Հասմիկ Ղարիբյանը՝ «Կարգին Հասոն»: 34-ամյա դերասանուհին ծանր հիվանդ էր՝ ուռուցք ուներ: Համացանցում հայտնվել է հուզիչ մի տեսանյութ, որն արվել է նրա մահվանից ամիսներ առաջ՝ 2014 թվականի ապրիլին: Տեսանյութում Հասմիկն իր մայրիկի՝ Աստղիկի եւ ամուսնու՝ Ներսեսի հետ Սանտա Բարբարայի ծովափերից մեկում է:


Անհավատալի, շոկային լուր. գործընկերները սգում են
Հասմիկ Ղարիբյանի մահը

Ինչպես NEWS.am-ն արդեն տեղեկացրել է, ԱՄՆ-ում ժամեր առաջ մահացել է դերասանուհի Հասմիկ Ղարիբյանը՝ «Կարգին Հասոն»: Նա ծանր հիվանդ էր՝ ուռուցք ուներ: Հասմիկի բարեկամները եւ գործընկերները սգում են նրա անժամանակ մահը:

Էմմի, երգչուհի

Մեր ուրախ և բարի Հասմիկ Ղարիբյան ջան :((( R.I.P

Ծովինար Մարտիրոսյան, դերասանուհի

Վախ, Հաս ջան… Ահավոր ա: Չեմ հավատում: Կենսուրախ ու միշտ սիրուն Հասոս:

Ջուս, երգչուհի

Լավ մարդիկ գնում են: Հասմիկ Ղարիբյան, Աստված հոգիդ լուսավորի:

Անի Քրիստի, երգչուհի

R.I.P. Ցավում եմ, Հաս ջան շատ:

Գրիգոր Դանիելյան, սցենարիստ, դերասան

Անհավատալի լուր, շոկի մեջ եմ… Հաս ջան, Աստված հոգիդ լուսավորի ((((:

Արա Կազարյան, հաղորդավար

Հաս ջան, Աստված Հոգիդ լույսի մեջ թող պահի... Անժամանակ, դաժան, անարդար էր...

 

Արման Մարգարյան, հաղորդավար

RIP, Հասմիկ ջան… գրեթե միաժամանկ ենք մեծացել…:

Հովհաննես Ազոյան, դերասան

Կկարոտեմ քեզ...

Լիաննա Տեր-Մինասյան, հաղորդավարուհի

Հաս ջան, այս ինչ շոկային լուր է: Աստված հոգիդ լուսավորի… Ցավակցում եմ բոլոր հարազատներին եւ մտերիմներին:

Վարդան Սարգսյան, երգիչ

Նույնիսկ հավատս չի գալիս... Դաժան ա կյանքը... Երիտասարդ, գեղեցիկ, տաղանդավոր: Անհատավալի ա, Հասմիկ ջան:

Քնարիկ Զաքարյան, երգչուհի

Հասմիկ ջան, արեւի պես պայծառ մարդ: Աստված հոգիդ լուսավորի: Ցավում եմ շատ:


Մահացել է դերասանուհի Հասմիկ Ղարիբյանը (Կարգին Հասո)

ԱՄՆ-ում ժամեր առաջ մահացել է դերասանուհի Հասմիկ Ղարիբյանը՝ «Կարգին Հասոն»: Նա ընդամենը 34 տարեկան էր: 2012 թվականին մեկնել էր Միացյալ Նահանգներ, որտեղ էլ մեկ տարի անց ամուսնացել էր երգեհոնահար Լեւոն Աբրահամյանի որդու՝ Ներսեսի հետ: Հասմիկը ծանր հիվանդ էր՝ ուռուցք ուներ: Դերասանուհու ամուսինը ֆեյսբուքյան իր էջում հուզիչ գրառում է արել կնոջ մահվան կապակցությամբ: «Ես միշտ սիրելու եմ քեզ, կյանքս: Մենք մյուս կյանքում էլ ենք իրար հետ լինելու»,- գրել է նա:


«Կարգին հաղորդման» Հասմիկ Ղարիբյանը
հունվարին ամուսնանալու է

Դերասանուհի, երգչուհի, «Կարգին հաղորդման» մեջ նկարահանվող Հասմիկ Ղարիբյանը հունվարին Ամերիկայի Միացյալ Նահանգներում ամուսնանալու է: Այս մասին NEWS.am Style-ի թղթակցի հետ զրույցում ասաց Հասմիկ Ղարիբյանը: Նա չցանկացավ այլ մանրամասներ հաղորդել` կապված թե ամուսնության, թե իր կարիերայի հետագա ընթացքի մասին: Ի դեպ, ըստ լրատվամիջոցներում տարածված տեղեկությունների` նրա ապագա ամուսինը երգեհոնահար Լեւոն Աբրահամյանի որդին է` մասնագիտությամբ ատամնատեխնիկ Ներսես Աբրահամյանը: